Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին, քանզի ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի 1926թ. օգոստոսի 31-ի որոշմամբ հանձնարարվել է «բանակցություններ վարել կաթողիկոսության հետ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի օրը (24 ապրիլի) նշելը վերացնելու անհրաժեշտության մասին»:

 

Հայտնի է նաև, որ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող առաջին կոթողը` փոքրաչափ մի մատուռ, 1950-ական թվականներին կառուցվել է Անթիլիասում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի վեհարանի տարածքում, ուր ամփոփված են Դեյր Էլ Զոր անապատից բերված ցեղասպանության զոհերի աճյունները:

 

Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կառուցելու գաղափարն առաջին անգամ արծարծվել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակոբ Զարուբյանի և լիբանանահայ հասարակականգործիչ Անդրանիկ Ծառուկյանի 1962-ին կայացած հանդիպման ժամանակ, որից հետո հուշարձան բացելու մասին առաջարկություն է ուղարկվել Մոսկվա` 1915 թվականին հայերի զանգվածային բնաջնջման 50-ամյակի առթիվ կայանալիք միջոցառումների ցանկում ընդգրկելու մասին: 

 

Դա 1964 թվականն էր, երբ առաջին անգամ ԽՄԿԿ Կենտկոմն անդրադառնում էր եղեռնին: Առաջարկը մոտավորապես ձևակերպված էր այսպես` Երևանում կանգնեցնել առաջին համաշխարհային պատերազմում զանգվածային բնաջնջման ենթարկված հայ զոհերի հիշատակին կոթող կառուցելու մասին: Մոսկվան ընդունում է առաջարկը մարտի 16-ին: Խորհրդային ավանդույթներին համապատասխան` որոշման առաջին կետում հուշարձանի կառուցումը կապվում է ՙհանրապետության աշխատավորության ու հասարակական կազմակերպությունների ցանկությունների՚ հետ, և երկրորդ կարևոր հանգամանքը այն էր, որ որոշման մեջ հիշատակվում էր ԵՂԵՌՆ բառը: Որոշման հաջորդ կետերով հանձնարարվում է Հայաստանի Խորհրդային Հանրապետության Պետշինին` հայտարարել կոթողի լավագույն նախագծի բաց մրցանակաբաշխություն և կոթողի կառուցումն ավարտել 1965 թվականին: Ներկայացված 78 նախագծերից` երկարատև քննարկումից հետո, որոշվում է մրցույթին մասնակցելու իրավունք շնորհել 8-ին, որոնց մեջ կային նաև խորհրդային ավանդույթներին բնորոշ առաջարկություններ: Մասնավորապես, առաջարկվում էր կառուցել ՙՎերածնունդ՚ կոթող, որտեղ Լենինն իր փրկության ձեռքն էր մեկնում կործանման եզրին հասած հայ ժողովրդին:

 

Ինժեներների մի խումբ առաջարկում էր եղեռնի հուշարձանը տեղադրել Հաղթանակի զբոսայգում «անգործության մատնված» Ստալինի մոնումենտի պատվանդանի վրա` կախելով մի մեծ զանգ, որը հնչեցնել յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին: Առաջարկվեց նաև խնդրել Երևանի քաղսովետի գործկոմին` Ծիծեռնակաբերդում նախատեսնվող սպորտի պալատի շինարարության կապակցությամբ վերանայել եղեռնի կոթողի տեղադրման հարցը: Հուշարձանը կիսավարտ վիճակում բացվեց 1967 թ. նոյեմբերի 29-ին` Հայաստանի խորհրդայնացման 47-րդ տարեդարձի օրը, ինչպես ընդունված էր խորհրդային տարիներին` ամեն նշանավոր կառույց շահագործման հանձնել այդ օրը, այն կապելով հայ ժողովրդի վերածննդի հետ: ժամանակին լերկ բլուրում համատարած ծառատունկը և յուրաքանչյուր նորատունկ ծառի ու թփի հանդեպ հոգատար վերաբերմունքը հնարավորություն տվեց տարածքը դարձնել փարթամ անտառ: Այդ տարիների երիտասարդները, հատկապես ուսանողները, շատ ոգևորված էին օձ ու կարիճների բնակատեղի Ծիծեռնակաբերդի ամայի քարաստաններն այգու վերածելու հայրենասիրական առաքելությամբ: Եվ կանաչապատումն ու շինարարությունը համատեղ ընթացքով ստեղծեցին այն, առանց ինչի մեր քաղաքի դիմապատկերից կբացակայեր չափազանց կարևոր մի երևույթ` Եղեռնի հուշարձանը, որը կառուցման տարիներից սկսած դարձավ մեր ժողովրդի ամենագլխավոր ուխտավայրերից մեկը: 

 

Համաժողովրդական միջոցառման պատրանք ստեղծող մայիսմեկյան և հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակին նվիրված շքերթերի մասնակիցներն ադմինիստրատիվ տույժի հեռանկարից սարսափահար` տարվա ընթացքում երկու անգամ «հոծ շարքերով», հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարների, կուսակցական ու կոմերիտական կազմակերպության ներկայացուցիչների, արհկոմիտեների նախագահների հսկողությամբ, Հանրապետության հրապարակ էին գալիս (այն ժամանակ` Լենինի հրապարակ), կառավարական տրիբունայի առջևից անցնելիս անպայման արձագանքում հրապարակում հնչող «կեցցեներին և ուռռաներին» ու պարտադրված կեղծ տոնից ազատված, արևահար ու հոգնած ազատ շունչ քաշում, երբ իրենց շարասյունը վերջապես դուրս էր գալիս հրապարակի տարածքից:

 

Եղեռնի հուշարձանի բացումը ազատ կամքի դրսևորման մեր առաջին հնարավորությունը եղավ խորհրդային տարիներին. ուզում ես գնա, չես ուզում` կարող ես չգնալ... Եվ սկսվեց ու գնալով առավել ահագնացավ մեր կամքը` այդ օրը անպայման լինել նրանց հետ, ովքեր եղեռնի էին ենթարկվել միայն այն բանի համար, որ հավատացել են նրան, ով ևս խաչին բարձրացավ` հանուն իր դավանանքի: 

 

Հիմա ծայրահեղության աստիճանի անհեթեթ կթվա ասելիքն ու` անհավանական, որ հուշարձանի բացումից հետո հատկապես առաջին տարիներին ապրիլի 24-ին եղեռնի հուշարձան բարձրացողների մեջ բացակայում էին պետական պաշտոնյաները, ղեկավար անձինք...

 

Առաջին անգամ պետականորեն եղեռնի օրը նշվեց 1975 թվականին: Ժողովրդի հետ եղեռնի հուշարձան բարձրացան կենտկոմի քարտուղարները, պետության ղեկավարները` 60-ամյակի առիթով: Այդ օրն առաջին անգամ հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվեց լռության րոպե` տեղական ժամանակով ժամը 19.00-ին, որը հետո ավանդական դարձավ: Առաջին անգամ հեռուստատեսությամբ հանդես եկավ երկրի առաջին դեմքը` Կարեն Դեմիրճյանը: Եղեռնի զոհերի հիշատակին կառուցված համալիրն ամբողջացավ 1995 թվականին` հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կառուցմամբ:

 

Մի քանի խոսք համալիրի այն կառույցի մասին, որը, ըստ նախագծի, պետք է խորհրդանշեր Հայաստանի վերելքը խորհրդային տարիներին: Սակայն մենք չէինք լինի, եթե նման հուշակոթողում դրա մեջ ևս իմաստ չդնեինք` առաջին հայացքից չնկատվող, բայց շատ կարևոր...

 

Ապրիլի 24-ին, երբ կլինես Ծիծեռնակաբերդում, առավել ուշադիր նայիր դեպի երկինք խոյացող սլացքասյունին և կնկատես, որ այն երկու գագաթ ունի` մեկը ավելի բարձր, մյուսը` մի փոքր կարճ:

 

Կարծում եմ` քո երևակայությունը կօգնի քեզ Արարատի ֆոնին նկատել Արարատների յուրօրինակ մեկնաբանությունը, որը ժամանակին մեծ համարձակություն էր պահանջում:

 

Construction of the memorial began in 1966 (during Soviet times) in response to the 1965 Yerevan demonstrations during which one million people demonstrated in Yerevan for 24 hours to commemorate the 50th anniversary of the Genocide. The memorial is designed by architects Arthur Tarkhanyan, Sashur Kalashyan and artist Hovhannes Khachatryan.[4] It was completed in November 1967.

Հեղինակ. Ս. Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոտենում է 2015-ը` Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցը
Մոտենում է 2015-ը` Հայոց Եղեռնի  100-ամյա տարելիցը

Ասում են` 100 տարի անց վաղեմության ժամկետը կորցրած է համարվում ցանկացած հանցագործություն: Ո՞վ է ասում: Մենք 100 տարեկան չդարձանք: Մեր կորսված մանկության վրեժը երբեք չպետք է խամրի...

Ապրիլի 7` մայրերի տոն
Ապրիլի 7` մայրերի տոն

Օրացույցի տոնական այս էջը բացելով, անմիջապես յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջանում. 

«Ի՞նչ նվիրեմ մայրիկիս», իսկ պատասխանն արդիական է բոլոր ժամանակներում: Կարևորը ոչ թե նվերն է, այլ սերը, որ դնում ենք դրա մեջ նվիրելիս...

Իրադարձություններ Հայաստանում
Ապրիլի 1-ը ոչ թե խաբելու, այլ կատակելու օր
Ապրիլի 1-ը ոչ թե խաբելու, այլ կատակելու օր

Բոլորս էլ հիշում ենք կրտսեր դասարաններում մեր ապրիլմեկյան կատակները:

Անհամբեր արթնանում էինք այդ օրը ու սկսում կատակել մեր ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց եկեք խոստովանենք, որ` չգիտես ինչու, բոլորիս ամենացանկալի թիրախը այդ օրը ուսուցիչներն էին...

Իրադարձություններ Հայաստանում
Ռեկտորատի հերթական նիստը

Մարտի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊԲՀ-ի ռեկտորատը հավանության արժանացրեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական ատեստավորումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով պետական որակավորման...

ՀՀ նախագահն այցելեց ԵՊԲՀ-ի նորաբաց վիրաբուժական մասնաշենք
ՀՀ նախագահն այցելեց ԵՊԲՀ-ի նորաբաց վիրաբուժական մասնաշենք

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործարկված վիրաբուժական նոր մասնաշենքում...

Ռեկտորի հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ

Կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հերթական հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ...

Ի գիտություն բոլոր ուսանողների

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1716-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Մխիթար Հերացու անվան...

Ջանքերի արդյունքում` կանանց միամսյակ
Ջանքերի արդյունքում`  կանանց միամսյակ

Ո՞վ է  ապրիլի 7-ի` համեմատաբար նոր տոնի հեղինակը`  հարցին պատասխանում է կանանց միամսյակի ստեղծման «մեղավորը» ՀՀ սփյուռքի նախարար, մեր համալսարանի կառավարման խորհրդի անդամ...

Համալսարանական կլինիկաները` նորացված
Համալսարանական կլինիկաները`  նորացված

Մայրության և գեղեցկության տոնի առիթով` ի դեմս բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարի, շնորհավորում ենք բոլոր կին համալսարանականներին, մաղթում  ամենայն բարիք...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հայաստանի կրթական համակարգում կիրականացվի Եվրոպական միության կրթական համակարգի ընդլայնման ծրագիր
Հայաստանի կրթական համակարգում կիրականացվի Եվրոպական միության կրթական համակարգի ընդլայնման ծրագիր

ՀՀ կառավարության վերջերս կայացած նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի հետագա...

ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է: Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի նախագահներին
ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է: Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի  նախագահներին

1999-2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի  աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը...

Անահիտ աստվածուհու արձանի մասունքները վերադարձնելու ստորագրահավաքին մասնակցեցին նաև բժշկականի պատվիրակները
Անահիտ աստվածուհու արձանի մասունքները  վերադարձնելու ստորագրահավաքին մասնակցեցին նաև բժշկականի պատվիրակները

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին և պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է...

Առաջարկություն, որի արձագանքը բավականին խոսուն եղավ
Առաջարկություն, որի արձագանքը բավականին խոսուն եղավ

Հիշեցնենք` Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերից մեկում սկսվեց ստորագրահավաք, իսկ ավելի վաղ նա Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը վերադարձնելու...

ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար
ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար

Հոբելյանի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում  կազմակերպվեց «Medicus-ի օրեր» փառատոն, որը ներկայացնում է հանրապետությունում առաջին ուսանողական թերթի`«Medicus»-ի  խմբագիր Էմիլ Ավետիսյանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ